Ժաումե Բալագերո ի Բեռնատ (կատ.՝ Jaume Balagueró i Bernat, նոյեմբերի 2, 1968(1968-11-02)[1][2], Լյեյդա, Սեգրիա[3]), իսպանացի ռեժիսոր, լայնորեն հայտնի սարսափ ժանրի իր ֆիլմերով։ Սարսափ ֆիլմեր նկարահանող իսպանացի ռեժիսորների մեջ նա Ալեխանդրո Ամենաբարի հետ նույն ճանաչումն ունի[4]։
Ժաումե Բալագերոն ծնվել է Կատալոնիայի Լյեյդա քաղաքում։ Վաղ հասակում ընտանիքի տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ էլ անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը։ Բարսելոնայի համալսարանում նա սովորել է հաղորդակցություն, իսկ ավելի ուշ արգենտինացի ռեժիսոր Էկտոր Ֆավրի ղեկավարությամբ սկսել է ուսումնասիրել օպերատորական գործ։ 1991 թվականին «հաղորդակցական գիտություններ» մասնագիտությամբ ստացել է մագիստրոսի կոչում։ 1991-1992 թվականներին լրագրող է աշխատել մի քանի կինոամսագրերում, եղել է նաև «Կինոշոկ» ամսագրի խմբագիրը խմբագրական կոլեգիայի անդամ։ 1992-1995 թվականներին Բալագերոն Hospitalet ռադիոյում եղել է «La espuma de los días» հաղորդման ռադիոհաղորդավարն ու կինոլրագրողը, որտեղից էլ կինոքննադատի ճանաչում է ձեռք բերել։
Որպես ռեժիսոր առաջին քայլերն արել է կարճամետրաժ երկու ֆիլմ նկարելով` «Այտուցային երեխա» (1991) և «Կաթի հայտնագործում» (1993)[5]։ Առաջին հաջողությունը նրան բերել է «Ալիսա» կարճամետրաժ սյուրռեալիստական ֆիլմը (1994), որի սցենարի հեղինակը նույնպես ինքն է եղել։ Քննադատները բարձր են գնահատել ֆիլմի տպավորիչ, սարսափազդու մթնոլորտը` այն համեմատելով Դևիդ Կրոնենբերգի և Դևիդ Լինի աշխատանքների հետ։ Արդյունքում ֆիլմը Սիտխեսի կինոփառատոնում շահել է մրցանակ «կարճամետրաժ լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Նրա հաջորդ աշխատանքը «Օրեր` առանց լույսի» (1995) կարճամետրաժ ֆիլմն է, որը նույնպես հաջողություն է ունեցել կինոփառատոներում, ինչպես և նախորդը, որի սկավառակները թողարկվել են Գերմանիայում և Իսպանիայում։ 1996 թվականին Ժաումեն գրել է կատալոնական հեռուստաալիքով հեռարձակվող «Serie Nova Ficció, La Ciutat de la Sort» սերիալի 12-րդ մասի սցենարը` միաժամանակ ռեժիսորելով այն։
Որպես լիամետրաժ ֆիլմի ռեժիսոր` Ժաումեն հանդես է եկել 1999 թվականից, երբ նկարահանել է «Առանց անվան» ֆիլմը, որը նկարահանվել է անգլիացի գրող Ռեմսի Քեմփբելի վեպի մոտիվներով։ Այն մի քանի մրցանակ է շահել միջազգային կինոփառատոներում` այդ թվում` Fant-Asia կինոփառատոնում ստանալով լավագույն ֆիլմ անվանակարգը։ Երեք տարի անց նա հեղինակել է «Խավար» ֆիլմը, որը ներկայումս համարվում է սարսափ ժանրի լավագույն ֆիլմերից մեկը։ Այս ֆիլմը Ժաումեի անգլալեզու առաջին ֆիլմն էր և արժանացել է Miramax Films կինոընկերության ուշադրությանը, որը 2004 թվականի դեկտեմբերին նրա կրճատ տարբերակը ներկայացրել է ԱՄՆ-ում։ 2005 թվականին նկարահանվել է ռեժիսորի լիամետրաժ երրորդ ֆիլմը` «Փխրունություն», որտեղ գլխավոր դերերում նկարահանվել են Քալիստա Ֆլոքհարթը և Ռիչարդ Ռոքսբուրգը։ 2002 թվականին նա ռոք երաժշտությանը նվիրված վավերագրական ֆիլմի («Մոռացե'ք ամեն ինչ») համառեժիսորն է եղել, ինչի համար նա մի քանի շաբաթ ուղեկցել է երիտասարդ երաժիշտներին իրենց շրջագայության ժամանակ։
2006 թվականին Բլագերոն մասնակցել է «Ֆիլմեր, որոնք չեն թողնի` դուք քնեք» («Películas para no dormir») հեռուստանախագծին։ Նարսիսո Իբանիես Սերադորի սարսափ ժանրի «Պատմություններ, որոնք չեն թողնի` դուք քնեք» ֆիլմի (ֆիլմը հեռարձակվել է 1966-1967 թվականներին, կարճ ժամանակով վերածնվել է 1982 թվականին) նոր տարբերակը բաղկացած էր թեմատիկ վեց մասերից, որոնք նկարահանել էին նշանավոր տարբեր ռեժիսորներ, որոնք մասնագիտացված էին այդ ժանրի ֆիլմեր նկարահանելու գործում։ Նրանք հիմնականում կատալոնացիներ էին և Իսպանիայի այլ նահանգներից։ Այդ ռեժիսորներից էին Ալեքս դե լա Իգլեսիոն և Մատեո Հիլը։ 2007 թվականի սկզբին Ժաումե Բալագերոն սկսել է աշատանքը չորրորդ ֆիլմի շուրջ` «Ռեպորտաժ», որի սյուժեն գրվել է նշանավոր ռեժիսոր Ջորջ Ռոմերոյի աշխատանքների ոճով, բայց ռեժիսոր Հիդեո Նակատայի ձեռագրով, որի աշխատանքները մեծ ազդեցություն են թողել Բալագերոյի վրա[6]։ Ճապոնացի ռեժիսորը կարծում է, որ սարսափ ֆիլմում հերոսուհու կերպարը առավել բարդ է և հետաքրքիր իրականացման առումով, քանի որ նրա զգացմունքները ավելի հանելուկային են, քան տղամարդ հերոսներինը։
Ժաումեն հեղինակել է նաև «Խորը քուն» ֆիլմը, որի գլխավոր դերում նկարահանվել է Լուիս Տոսարը[7] в главной роли в котором снялся Луис Тосар.[8]: Հայտնի է, որ Բալագերոն սցենար է գրել «Ռեպորտաժ-3» ֆիլմի համար և լինելու է «Ռեպորտաժ-4» ֆիլմի ռեժիսորը, որը, հնարավոր է, զոմբիների մասին ֆիլմերի վերածնունդը կազդարարի</ref> и является режиссёром ожидаемого Репортажа 4[9][10],:
Фильмы
Տարեթիվ
|
Հայերեն անվանում
|
Բնագիր անվանում
|
Դեր
|
Ծանոթագրություն
|
1991
|
Այտուցային երեխա
|
El niño bubónico
|
|
կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր
|
1993
|
Կաթի հայտնագործում
|
La invención de la leche
|
|
կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր
|
1994
|
Ալիսա
|
Alicia
|
|
կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր, սցենարիստ
|
1995
|
Օրեր` առանց լույսի
|
Días sin luz
|
|
կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր
|
1996
|
Բժիշկ Կուրի
|
Dr. Curry
|
սուրբ հայր
|
կարճամետրաժ ֆիլմ, դերասան
|
1999
|
Առանց անվան
|
Los sin nombre
|
|
ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
|
2002
|
Մոռացե'ք ամեն ինչ. ֆիլմ
|
O. T. La película
|
|
ռեժիսոր (Պակո Պլաայի հետ համատեղ)
|
2002
|
Խավար
|
Darkness
|
|
ռեժիսոր, սցենարիստ
|
2005
|
Փխրունություն
|
Frágiles
|
|
ռեժիսոր, սցենարիստ
|
2006
|
Սուրբ Ժորդիի 50 պարգև կինեմատոգրաֆի բնագավառում
|
50 premios Sant Jordi de cinematografía
|
հեռուստատեսային ֆիլմ, խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2007
|
Ռեպորտաժ
|
Rec
|
|
ռեժիսոր (Պակո Պլասայի հետ համատեղ, սցենարիստ (Պակո Պլասայի հետ համատեղ)
|
2007
|
Դիմահարդար հրեշների մեջ
|
Maquillando entre monstruos
|
հեռուստատեսային ֆիլմ, խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2008
|
Cinemacat.cat
|
Cinemacat.cat
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2008
|
Կարանտին
|
Quarantine
|
|
սցենարիստ
|
2009
|
Ռեպորտաժ-2
|
REC 2
|
զոմբի
|
ռեժիսոր (Պակո Պլասայի հետհամատեղ, սցենարիստ (Պակո Պլասայի հետ համատեղ), դերասան
|
2009
|
Շատ իսպանական կինո
|
Spanish Movie
|
հրշեջ
|
դերասան
|
2010
|
Վախ
|
Miedo
|
|
կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսոր, սցենարիստ
|
2010
|
Կարանտին-2
|
Quarantine 2: Terminal
|
|
սցենարիստ
|
2011
|
Խորը քուն
|
Mientras duermes
|
|
ռեժիսոր
|
2012
|
Ռեպորտաժ-3
|
REC 3: Génesis
|
|
պրոդյուսեր, սցենարիստ
|
2013
|
Ռեպորտաժ. Ապոկալիպսիս
|
REC 4: Apocalipsis
|
|
ռեժիսոր, սցենարիստ
|
2017
|
Յոթերորդ մուսայի գաղտնիքը
|
Muse
|
|
ռեժիսոր, սցենարիստ
|
Սերիալներ
Տարեթիվ
|
Հայերեն անվանում
|
Բնագիր անվանում
|
Դեր
|
Ծանոթագրություն
|
1984
|
Երեք կինոթատրոն
|
Cinema 3
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
1991
|
Կինոյի օրեր
|
Días de cine
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
1996
|
Կատաղած շներ
|
Caiga quien caiga
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
1998
|
Իսպանական տարբերակ
|
Versión española
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2004
|
Հայացք-2
|
Miradas 2
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2005
|
Լավ սկզբնաղբյուր
|
Buenafuente
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2005
|
Օրվա երկրորդ կեսին
|
La tarda
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2006
|
Վեց ֆիլմ, որոնք չեն թողնի` դուք քնեք
|
Películas para no dormir
|
|
հեռուստատեսային ֆիլմ — «Դժոխային տուն» («Para entrar a vivir»), ռեժիսոր, սցենարիստ
|
2007
|
Երկրորդ էջ
|
Página 2
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2008
|
Կրակով
|
Crackòvia
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2009
|
Ուրբաթ
|
Divendres
|
խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
2011
|
Դերասանուհիներ
|
Actrices
|
մինիսերիալ, խաղում է ինքն իրեն
|
դերասան
|
Տարեթիվ
|
Մրցանակ
|
Անվանակարգ
|
Ներկայացված աշխատանք
|
Արդյունք
|
1994 |
Սիտխեսի կինոմրցանակ |
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ |
Ալիսա |
Հաղթանակ
|
1998 |
Ֆանտաստիկ ֆիլմերի շվեդական կինոփառատոն |
Հանդիսատեսի համակրանք լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար |
Օրեր` առանց լույսի |
Հաղթանակ
|
2000 |
Ֆանտաստիկ ֆիլմերի` Բրյուսելի կինոփառատոն |
Ոսկե ագռավ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում |
Առանց անվան |
Հաղթանակ
|
Butaca Awards կինոփառատոն |
Կատալոնական լավագույն ֆիլմ |
Առանց անվան |
Առաջադրված
|
Fant-Asia կինոփառատոն |
Օտարերկրյա լավագույն ֆիլմ |
Առանց անվան |
Հաղթանակ
|
Fantafestival կինոփառատոն |
Լավագույն ֆիլմ |
Առանց անվան |
Հաղթանակ
|
Ֆանտաշպորտու կինոփառատոն |
Լավագույն ռեժիսուրա և կինոքննադատների ճանաչում |
Առանց անվան |
Առաջադրված
|
Ժերարմերի կինոփառատոն |
Ciné-Live մրցանակ, երիտասարդական ժյուրիի գրանպրի, միջազգային քննադատության մրցանակ և ժյուրիի հատուկ միցանակ |
Առանց անվան |
Հաղթանակ
|
Պուչխոնի` ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային կինոփառատոն |
Ժյուրիի հատուկ մրցանակ |
Առանց անվան |
Հաղթանակ
|
Սիտխեսի կինոփառատոն |
Լավագույն ֆիլմ |
Առանց անվան |
Առաջադրված
|
Սիտխեսի կինոփառատոն |
Ոսկե և արծաթե գրանպրի եվրապական լավագույն ֆանտաստիկ ֆիլմի համար (անգլ.՝ Grand Prize of European Fantasy Film in Silver, անգլ.՝ Grand Prize of European Fantasy Film in Gold) |
Առանց անվան |
Հաղթանակ
|
2002 |
Սիտխեսի կինոփառատոն |
Լավագույն ֆիլմ |
Խավար |
Առաջադրված
|
2003 |
Ֆանտաշպորտու կինոփառատոն |
Լավագույն ֆիլմ |
Խավար |
Հաղթանակ
|
2007 |
Սիտխեսի կինոփառատոն |
Լավագույն ռեժիսուրա, հանդիսատեսի համակրանք, կինոփառատոնի արծաթե գրանպրի (անգլ.՝ Grand Prize of European Fantasy Film in Silver), կինոքննադատ Խոսե Լուիս Գվարների գրանպրի |
Ռեպորտաժ |
Հաղթանակ
|
2008 |
Ամստերդամի` ֆանտաստիկ ֆիլմերի կինոփառատոն |
Silver Scream մրցանակ |
Ռեպորտաժ |
Հաղթանակ
|
Եվրոպական կինաակադեմիա |
Հանդիսատեսի համակրանք |
Ռեպորտաժ |
Առաջադրված
|
Fant-Asia կինոփառատոն |
Ground-Breaker մրցանակ` «Եվրոպայի, Հյուիսային և Հարավային Ամերիկաների լավագույն ֆանտաստիկ ֆիլմ» անվանակագում (երկրորդ տեղ) |
Ռեպորտաժ |
Հաղթանակ
|
Ֆանտաշպորտու կինոփառատոն |
Լավագույն ֆիլմ և հանդիսատեսի համակրանք |
Ռեպորտաժ |
Հաղթանակ
|
Ժերարմերի կինոփառատոն |
Ժյուրիի հատուկ մրցանակ, հանդիսատեսի համակրանք և երիտասարդական ժյուրիի գրանպրի |
Ռեպորտաժ |
Հաղթանակ
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|